Հոնկոնգում մետրոյի վագոնը դուրս է եկել ռելսերից. գնացքների երթևեկը դադարեցվել է
Հոնկոնգի մետրոյի վագոնը վերգետնյա հատվածում դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով դադարեցվել է գնացքների երթևեկությունը: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով տեղական հեռուստաընկերություններից մեկին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ Կոուլոն թերակղզու «Հուն Հոմ» երկաթուղային կայարանի մոտակայքում, երբ գնացքն ուղևորվում էր Չինաստանի հետ սահմանի ուղղությամբ:
Պատահարի պատճառների և տուժածների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում:
Նշվում է, որ ականատեսները պատմել են, որ ուղևորները ստիպված են եղել ռելսերի միջով ոտքով հասնել կայարան:










