Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշման հրապարակումից հետո դատարանի բակում բողոքի ակցիաներ են. տեսանյութ

13:42 • 17.09.19

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երկրորդ նախագահի պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:

Ըստ դրա՝ Ռ. Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այս պահին ընթանում է գործով երկրորդ դատական նիստը:

Այս ընթացքում Շենգավիթի դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրան դատապարտելու պահանջ ներկայացնողները: