Պենտագոնը Թուրքիային կոչ է անում ռազմական տեխնիկա գնել ԱՄՆ-ից

22:08 • 17.09.19

Միացյալ Նահանգները տեղյակ է ռուսական Սու-35 և Սու-37 օդանավերի՝ Թուրքիա հնարավոր մատակարարման մասին և կարծում , որ այդ հարցը Անկարայի ներքին գործն է, սակայն կոչ անում թուրքական իշխանություններին ամերիկյան տեխնիկա ձեռք բերել:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Ռուդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում:

«Տեղյակ եմ այդ մասին: Իհարկե, մենք հպարտանում ենք ամերիկյան համակարգերով, որոնք մենք մշակել ենք, և որոնք տեղակայված են այդ երկրում: Կցանկանայինք կոչ անել մեր թուրք գործընկերներին ձեռք բերել դրանք, որ նրանք նախապատվությունը տան ամերիկյան արտադրության տեխնիկային և սարքավորումներին», - ասել է ամերիկացի պաշտոնյան՝ պատասխանելով Սու-35 և Սու-37 օդանավերի հնարավոր գնման մասին հարցին:

Վերջինս հավելել է, որ Թուրքիան ինքնիշխան երկիր, է և ինքն է որոշումներ կայացնում, բայց ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցության: