ԱՄՆ-ում աղավնին «պատժել է» թռչունների ծերտից բողոքող պաշտոնյային
ԱՄՆ-ում աղավնին պատժել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյմի Անդրադեին, որը փողոցում լրագրողի հետ զրույցում աղավնիների ծերտի վնասների մասին էր խոսում:
Ինչպես հաղորդում է ABC News-ը, պաշտոնյան, հարցազրույց տալով Չիկագոյի տարանցիկ կայարաններից մեկում, խոսում էր աղավնիների կողմից գույքի վնասման խնդրի մասին: Ուշագրավ է, որ այդ պահին նրա գլխավերևով աղավնի էր անցնում, որն էլ ծրտել է հենց պաշտոնյայի գլխին:
Վերջինս ձեռքը գլխին տանելով հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել: «Կարծում եմ՝ նրանք հենց նոր պատժեցին ինձ»,- ասել է Անդրադեն:
Նշվում է, որ աղավնու ծերտի խնդիրն այդ շրջանում ամենալուրջ խնդիրներից է. բոլոր մայթերը ծածկված են ծերտով և թռչունների փետուրներով:










