Չեռնոգորիայում վայրէջքի ժամանակ այրվել է Մոսկվա-Տիվատ չվերթի ինքնաթիռի անիվը
Ռուսական Red Wings ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա-Տիվատ չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Չեռնոգորիայում: Վայրէջքի ժամանակ այրվել է ինքնաթիռի անիվը: Այդ մասին Interfax-ին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից:
«Տիվատի օդանավակայանին (Չեռնոգորիա) մոտենալիս Red Wings ավիաընկերության ինքնաթիռի հրամանատարը, բարձր ջերմաստիճանի պայմաններում ինտենսիվ արգելակել է, ինչն էլ անիվներից մեկի գերտաքացման պատճառ է դարձել:
Օդանավակայանի տեխնիկական ծառայությունները վայրէջից հետո անիվների հովացման աշխատանքներ են իրականացրել, ուղևորներից և անձնակազմի անդամներից որևէ մեկը չի տուժել:
Նշվում է, որ ինքնաթիռը ինքնուրույն հասել է Տիվատի օդանավակայանի կայանատեղի: Ուղևորները դուրս են եկել առանց շտապելու, բնականոն ռեժիմով:
Միջադեպի պատճառով չեղարկվել է Տիվատ-Մոսկվա չվերթը: Ուղևորներին տեղավորել են հյուրանոցներում՝ խոստանալով առավոտյան կազմակերպել դեպի Մոսկվա թռիչքը:










