Պրահայում տղամարդն իրեն շղթայել է մարշալ Կոնևի հուշարձանին
Պրահայում տղամարդը իրեն շղթայել է ԽՍՀՄ մարշալ Իվան Կոնևի հուշարձանին, Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է չեխական iDNES.cz պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ այդկերպ տղամարդը ցանկացել է իր բողոքն ու անհամաձայնությունն արտահայտել հուշարձանի ապամոնտաժման և տեղափոխման դեմ:
Նա նշել է, որ ինքը չունի ռուսամետ կամ հակառուսական մոտեցումներ:
Տղամարդն իր արարքը բացատրել է նրանով, որ իր պապը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, հետևաբար, ըստ ակտիվիստի, հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակն ուղղակիորեն կապ ունի նաև անձամբ իր հետ:
Նշվում է, որ ոստիկանությունը բերման չի ենթարկել տղամարդուն, քանի որ նրա կողմից հասարակական կարգի խախտում չի եղել:
Ավելի ուշ, նա ավարտել է ակցիան, արձակել է շղթաները և հեռացել հուշարձանի տարածքից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Պրահա-6 շրջանի իշխանությունները որոշում էին կայացրել խորհրդային մարշալ Իվան Կոնևի հուշարձանը փողոցից տեղափոխել թանգարան:










