Թրամփն առաջարկում է հետաքննություն սկսել Օբամաների գրքերից ստացված հասույթի ու Netflix-ի հետ կնքած գործարքների առնչությամբ

10:41 • 17.09.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հետաքննություն սկսել նախկին նախագահ Բարաք Օբամայի և նախկին առաջին տիկին Միշել Օբամայի գրքերի և Օբամա ընտանիքի մասին վավերագրական ֆիլմ նկարելու մասին Netflix-ի նախագծերի առնչությամբ՝ ի պատասխան իր եկամուտները հաշվելու մեղադրանքների:

«Դատական համակարգը ձախողել է Ռոբերտ Մյուլլերի ցուցմունքներում, նրանք ձախողել են ամեն հարցում, իսկ այժմ դեմոկրատները փորձում են շինծու գործ հորինել, ըստ որի՝ ես հարստանում եմ նախագահի պաշտոնն օգտագործելով: Լավ գաղափար է, չհաշված, որ ես միշտ միլիարդավոր դոլարների կորստի վտանգի առջև եմ կանգնած ձեր նախագահը լինելու և տասնամյակներ շարունակ ձեզ արժանվույնս ծառայելու համար»,- գրել է նա Twitter-ում:

Նա առաջարկել է, որ ավելի լավ է քննել Օբամաների գրքերից ստացված հասույթն ու Netflix-ի հետ կնքած գործարքները:

«Ձեզ համար ավելի լավ գաղափար ունեմ. հետաքննություն սկսեք Օբամաների գրքերի և Netflix-ի հետ կնքած անհեթեթ գործարքների վերաբերյալ: Այնուհետև հետաքննեք նրանց՝ Կոնգրեսում արված գործարքները: Հետաքննությունն այս պարագայում արագ կբացահայտվի»,- գրել է ԱՄՆ նախագահը: