Վենետիկում զբոսաշրջիկը հարվածել է մակույկավարին, որն արգելել է նրան նավակի վրա սելֆի անել (տեսանյութ)

06:31 • 17.09.19

Վենետիկում զբոսաշրջիկը հարձակվել է մակույկավարի վրա, որը նրան թույլ չի տվել լուսանկարվել մակույկի վրա, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Local-ը:

Աղբյուրը նշում է, որ քաղաքի կենտրոնում՝ Բարետերի կամրջի մոտակայքում, Հարավային Ամերիկայից ժամանած մի խումբ զբոսաշրջիկներ ցանկացել են սելֆի անել մակույկի վրա, և երբ մակույկավարն արգելել է և խնդրել է նրանց հեռանալ, վիճաբանություն է սկսվել:

Ականատեսների նկարահանած կադրերում երևում է, որ զբոսաշրջիկներից մեկը նախ սպառնում է մակույկավարին, ապա նետում նրա գլխարկը և հարվածում նրան:

Հարձակման զոհը վիճում է, բայց պատասխան հարված չի հասցնում:

«Սա առաջին դեպքը չէ: Աղմկոտ զբոսաշրջիկները հաճախ անհարմարություններ են առաջացնում մակույկավարի համար, շատերը բարձրանում են մակույկի վրա և շուռ տալիս այն, այդ պատճառով էլ լուսանկարվելը դրա վրա արգելվում է», - նշում է աղբյուրը: