Այգուտ գյուղի մոտ Grand Cherokee-ն բախվել է ժայռին և բռնկվել

14:00 • 18.09.19

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:52-ին  «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի մոտ այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Այգուտ միջհամայնքային ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ինքնավթար` «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և բռնկվել: Վարորդն անվնաս դուրս է եկել ավտոմեքենայից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: