32-ամյա հնդիկ տղամարդը ներկայացել է որպես 81-ամյա ծերունի՝ մուտքի արտոնագիր ստանալու և ԱՄՆ մեկնելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
Հնդկաստանի 32-ամյա բնակիչ Ջայեշ Պատելին ձերբակալել են Դելիի Ինդիրիա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում, երբ նա բարձրանալիս է եղել Միացյալ Նահանգներ մեկնող օդանավը:
Ինչպես հաղորդում է Oddity Central-ը, երիտասարդը կերպարանափոխվել է և ներկայացել որպես 81-ամյա տղամարդ՝ կրելով սպիտակ հանդերձանք, սպիտակ ներկելով մորուքն ու վարսերը: Բացի այդ, նա նաև հաշմանդամ է ձևացել՝ օդակայանի աշխատակիցներին մոտենալով անվասայլակով:
Նրան հաջողվել է անցնել օդանավակայանի նախնական անվտանգության ստուգումները՝ կեղծ անձնագիր ներկայացնելով, որը համապատասխանում էր իր «տարեց» արտաքինին: Սակայն նրա դիմահարդարը մի հանգամանք էր անտեսել՝ կնճիռների բացակայությունը:
Տղամարդը ցանկանում էր մեկնել ԱՄՆ՝ նոր կյանք սկսելու համար: Սակայն նրան մուտքի արտոնագիր չէին տրամադրում, որից հետո նա որոշել է կեղծ անձնագիր պատվիրել և կերպանափոխվել մուտքի արտոնագիր ստանալու համար:












