Սպառնում էին ԱԱԾ-ն օգտագործել մեր դեմ. Նիկոլաս Թավիլը պնդում է՝ «Սանիթեք»-ի խնդիրը Հայկ Մարությանի կողմից 7 ամիս տևող միտումնավոր ապօրինությունների հետևանք է (տեսանյութ)
Շուրջ 1.5 տարի Երևանում աղբահանությունը լուրջ մարտահրավեր է քաղաքային իշխանությունների համար: Քաղաքապետարանը նշում է՝ սանմաքրում իրականացնող ընկերությունը պատշաճ կերպով չի կատարում իր պարտականությունները: «Սանիթեք» ընկերությունն էլ իր հերթին է նշում՝ ապահովված չեն իրենց գործունեության համար անհրաժեշտ պայմանները: Օրերս քաղաքապետարանը հայտարարեց՝ մի քանի օր է՝ «Սանիթեք» ընկերությունը քաղաքում ընդհանրապես չի իրականացնում աղբահանություն, ընկերությունն էլ պատասխանում է՝ քաղաքապետարանը չի վճարել 330 մլն դրամ, որի հետևանքով էլ չեն կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Ստեղծված իրավիճակի շուրջ Tert.am-ը տեսակապի միջոցով զրուցել է «Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Թավիլի հետ:
- Պարոն Թավիլ, տեղյա՞կ եք, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության աղբամանների կողքին տեղադրված «Սանիթեքի» աղբամանները շրջված են, ի՞նչ եք կարծում այս մասին:
- Այո, ես քաջատեղյակ եմ, որ մեր աղբամանները շրջված են, և դա իսկապես ցավալի է: Դա դրսևորումն է այն բանի, թե ինչպես է քաղաքապետարանն ամիսներ շարունակ վարվում մեզ հետ: Մենք զարմացած չենք, դա արտացոլում է քաղաքապետարանի վերաբերմունքը մեր հանդեպ:
- «Սանիթեքի» աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ նշելով, որ քաղաքապետարանը չի վճարել «Սանիթեք»-ին հատկացվող գումարը, ինչի հետևանքով աշխատակիցները չեն ստացել աշխատավարձերը: Սակայն քաղաքապետ Հայկ Մարությանը հավաստիացրեց, որ Երևանի քաղաքապետարանը պատշաճ կարգով փոխանցել է «Սանիթեքի» հասանելիք 3 միլիարդ դրամից քիչ ավելի գումարը՝ բացառությամբ 9 % տուգանքների։ Աշխատակիցների աշխատավարձերը գոյանում են այդ 9 տոկոսի՞ց:
- Նախևառաջ, 2014-ի դեկտեմբերի 1-ից՝ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից, մենք միշտ ճիշտ ժամանակին ենք մեր աշխատակիցների աշխատավարձերը վճարել: Իհարկե, եղել են ուշացումներ` կապված արձակուրդային վճարների հետ, սակայն մինչև անցյալ ամիս, երբ քաղաքապետարանն առգրավեց ավելի քան 330 մլն դրամ, աշխատավարձերը մշտապես ժամանակին են տրվել։ Նշեմ, որ քաղաքապետարանը 2015-ի օգոստոսից մինչև վերջերս մատուցած ծառայությունների համար մերժել է ընդունել մեր ուղարկած հաշիվ-ապրանքագրերը: Քաղաքապետարանը փորձում է շատ անօրինական խաղ խաղալ հանրության առաջ՝ ասելով, որ մեզնից առգրավել են միայն 9 %-ը, սակայն ընկերության ֆինանսական մենեջմենթն այդպես չի իրականացվում: Պարոն Մարությանը շատ լավ գիտի, թե որ օրերին ենք մենք աշխատավարձեր վճարում, թե ինչ այլ ծախսեր ենք անում: Ինչ վերաբերում է 9 տոկոսին, դա շատ մեծ գումար է կազմում: Մենք դեռ չենք խոսում հուլիսի աշխատավարձերի մասին, մենք միայն խոսում ենք օգոստոսի աշխատավարձերի մասին:
- Ըստ քաղաքապետարանի, արդեն 10 օր է՝ «Սանիթեք»-ը չի իրականացնում սանմաքրում, մինչդեռ քաղաքապետարանը ընդլայնում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության հաստիքացուցակը և հորդորում է «Սանիթեք»-ի աշխատակիցներին աշխատանքի անցնել այնտեղ: Ի վերջո, այս իրավիճակի հանգուցալուծումն ի՞նչ է լինելու: Արդյո՞ք վտանգված է Հայաստանում «Սանիթեք»-ի գործունեությունը:
- Առաջին հերթին, քաղաքապետարանը մինչ օրս «Սանիթեք»-ից ավելի քան 1 միլիոն դոլար է առգրավել, ինչպես նաև հաշիվ-ապրանքագրերն ու կանխիկ գումարը: Եվ հետո նրանք առգրավում են այս մեծ գումարը: Ի՞նչ են կարծում քաղաքապետը և քաղաքապետարանը, ինչպե՞ս մենք պետք է աշխատենք: Ինչպե՞ս են նրանք պատկերացնում մեր աշխատանքը, եթե առգրավում են այն ամենն, ինչ մենք ունենք: Ինչ վերաբերում է մեր աշխատակիցներին ընկերությունից տանելուն, դա նոր չի սկսվել: Մենք նույնիսկ 4-5 ամիս առաջ նամակ ենք ուղարկել Հայկ Մարությանին՝ ասելով, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավարը և շատ մարդիկ քաղաքապետարանում մեր աշխատակիցների հետ գաղտնի կերպով քննարկում են աշխատանքից ազատվելու և նրանց մեզանից տանելու հարցը: Այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում, միայն վերջին երեք շաբաթվա պատմություն չէ, նրանք դրան պատրաստվել են վերջին 6-7 ամսում, նրանք օգտագործել են մեզ վերջին 6-7 ամսում: Եվ դա շարունակվում է մինչև հիմա: Իսկ ինչ վերաբերում է «Սանիթեքի» ապագային Հայաստանում, կասեմ ձեզ, որ մենք հավատում ենք նրան, ինչ անում ենք: Մեր հայեցակարգը շատ պարզ է, և իհարկե, մենք պատրաստվում ենք օգտագործել ցանկացած օրինական գործիք, որն ունենք՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային ասպարեզում: Հավելեմ, որ շատ ցնցված եմ, թե ինչպես է քաղաքապետարանը աշխատացնում 36 մեքենա ողջ Երևանում ու դարձյալ մեծ քանակով աղբ ենք տեսնում քաղաքում: Այժմ ցանկանում եմ հարցն ուղղել քաղաքապետարանին՝ ո՞վ է վատ կատարում աշխատանքը, քաղաքապետարա՞նը, թե՞ «Սանիթեքը»:
- Ստեղծված իրավիճակում քաղաքապետարանի քայլերը միտումնավոր համարո՞ւմ եք:
- Նախկինում՝ ոչ, այժմ ես 100 տոկոսով վստահ եմ, որ դա միտումնավոր է արվել: Կրկին հիշեցնեմ, որ քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է, որ պայմանագրի չեղարկումը քաղաքական որոշում է, սա կոչվում է օտարում/սեփականազրկում: Եվ երբ բազմաթիվ կառավարական պաշտոնյաներ ասում են, որ կոռուպցիոն սխեմաներ կան «Սանիթեք»-ում և որ ես կապ ունեմ նախկին կառավարության հետ և նման բաներ, նրանք այդ մասին խոսում են արդեն մեկուկես տարի, կցանկանայի տեսնել որևէ փաստաթուղթ, որևէ ապացույց, որ մեզ մոտ կոռուպցիա կա: Այս ամենը սուտ է և մանիպուլյացիա է՝ ուղղված հանրության դեմ:
- «Սանիթեք»-ը պարբերաբար սպառնում է արբիտրաժային դատարան դիմելով: Ի՞նչ եք պատրաստվում անել, դիմելու՞ եք արբիտրաժային դատարան:
- Ամեն ինչ ընթացքի մեջ է, մեր փաստաբանական թիմերը լրջորեն աշխատում են այս ուղղությամբ տեղական և միջազգային հարթակներում: Մենք նախապատրաստական փուլում ենք: Չեմ կարող շատ մանրամասներ հայտնել այս թեմայով, հասկանում եք՝ գաղտնի է, սակայն կարող եմ ասել, որ ամեն ինչ ընթացքի մեջ է:
- «Սանիթեք»-ին պատկանող մեքենաներ կան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հատուկ պահպանվող տարածքում: Ի՞նչ պատճառով են այդ մեքենաները ՊԵԿ-ում և որքա՞ն ժամանակ է՝ այնտեղ են: Մամուլն, օրինակ, գրեց, որ դա Դավիթ Անանյանի ու Հայկ Մարությանի պայմանավորվածության արդյունքում է:
- Չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչ պայմանավորվածություններ ունեն այդ մարդիկ միմյանց հետ, դա ինձ չի հետաքրքրում, սակայն կարող եմ ասել, որ այո, դա ևս մեկ գործիք է, որը քաղաքապետարանն օգտագործում է «Սանիթեք»-ի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաև «Սանիթեք»-ին ամեն կերպ վնաս հասցնելու համար: Սա բազմաթիվ գործիքներից մեկն է, որ նրանք օգտագործել են և շարունակում են օգտագործել մեր դեմ:
- Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ «Սանիթեք»-ը խուսափել է հարկերից՝ պետբյուջե չփոխանցելով ավելի քան կես միլիարդ դրամ: Դուք նշում եք, որ 4 տարի առաջ դիմել եք կառավարությանը ԱԱՀ վճարելուց ազատվելու համար և դրական պատասխան եք ստացել, ընդ որում՝ մի քանի անգամ: Ինչո՞ւ այս հարցն այսօր դարձյալ գլուխ բարձրացրեց:
- Ես իսկապես չգիտեմ: Գիտե՞ք ինչն է զարմանալի ինձ համար՝ այն, որ հարկերից ազատման վերաբերյալ թե՛ նախորդ կառավարության և թե՛ այս կառավարության հետ մենք նույն պաշտոնական նամակագրությունն ենք վարել: Մենք ստացել ենք միևնույն դրական պատասխանը: Սակայն այդ ամենից հետո այդ հարցը հանկարծակիորեն գլուխ բարձրացրեց: Ես չգիտեմ: Կարծում եմ՝ սա կրկին ևս մեկ գործիք է «Սանիթեք»-ի վրա ճնշում գործադրելու համար: Մենք կսպասենք դատարանի որոշմանը: Շատ հանգիստ ենք այս առումով:
- Վերջին մեկ տարում որևէ կառույցի՝ իրավական և այլ պատկան մարմնի կողմից «Սանիթեք»-ում ստուգումներ արվե՞լ են, թե՞ ճնշումներ կան ընկերության նկատմամբ:
- Մենք բազմաթիվ ճնշումների ենք ենթարկվում թե՛ Պետական եկամուտների կոմիտեի, թե՛ քաղաքապետարանի, թե Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցի՝ Պետական վերահսկողական ծառայության կողմից: Նրանք նույնպես ստուգումներ են արել մեկ տարի առաջ: Սա «Սանիթեքի» հետ պատահած միջադեպերից մեկ է: Ի դեպ, 2 ամիս առաջ մեր իրավաբանները հանդիպել են քաղաքապետարանի աշխատակիցների հետ, և պաշտոնյաներից մեկը պարզորոշ ասել և սպառնացել է, որ Ազգային անվտանգության ծառայությանը կօգտագործի «Սանիթեք»-ի դեմ: Այնպես որ, շարունակական ճնշումներ են գործադրվում «Սանիթեքի» դեմ: Եվ ինչպես ասում են՝ «այն մարդը, որը սխալ բան չի արել, վախենալու ոչինչ չունի»:
- Հայկ Մարությանը նշել է, որ «Սանիթեք» ընկերությունը աղբահանության գործը ձախողել է, իսկ ձախողման օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ ընկերությունը լավ չի տիրապետում ոլորտին: Դուք բազմիցս եք նշել, որ նման իրավիճակի պատճառն այն է, որ Հայաստանում չկան պատշաճ աղբավայրեր, վառում են աղբամանները, այնտեղ են լցվում շինաղբը և այլն: Արդյո՞ք այս ռիսկերը նախապես հաշվի չեն առնվել:
- Նախևառաջ կցանկանայի հիշեցնել պարոն Մարությանին, որ «Սանիթեքը» հիանալի աշխատանք է կատարել իր գործունեության առաջին 3.5 տարում: Պատասխանելով պարոն Մարությանի ասածին՝ կցանկանայի հարցնել նրան, թե նոր աղբամաններից որքա՞նն են վնասվել նրա օրոք և ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում նոր բեռնատարներն աղբավայրերում: Եվ ինչո՞ւ նա հաշվի չի առել դրանք նոր բեռնատարներ գնելուց առաջ: Երկու օր առաջ լուրերով տեսանք, որ նոր աղբամաններից մեկն ամբողջովին ավերվել էր: Մշտապես դավադրություններ են կազմակերպվում և մարդիկ սաբոտաժ են իրականացնում: Մի խոսքով՝ պարոն Մարությանին հաջողություն եմ մաղթում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
-
Իրադարձային 10:58 • 16/11 Սոթքի և Ագարակի հանքավայրերը շահագործող «Գեոպրոմայնինգ»-ի ակտիվները տեղափոխվել են Էմիրություններ. Hetq.am Եթե նախկինում ընկերությունն իր արտադրանքը՝ ոսկի, արծաթ պարունակող Դորե ձուլակտորներն արտահանում էր հիմնականում Շվեյցարիա, ապա 2020 և 2021թթ․ (2022 և 2023թթ-ի տվյալները դեռևս հասանելի չեն) սկսել է արտանահել նաև ԱՄԷ։
-
Քաղաքականություն 16:43 • 16/11 Անընդունելի ենք համարում ԵԱՀԿ համաժողովում դանիական պատվիրակության հնչեցրած հայտարարությունները․ Ռուսաստանը բողոք է ներկայացրել «Համաժողովում թշնամանքի և ատելության լեզուն սկսեց հնչել նոր եռանդով, հնչեցին Ռուսաստանի ղեկավարությանը «պատժելու» կոչեր, որոնք Դանիայի դեսպանը բացահայտորեն անվանեց «ոգեշնչման աղբյուր»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
-
Քաղաքականություն 18:47 • 16/11 Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
-
Իրադարձային 10:58 • 16/11 Սոթքի և Ագարակի հանքավայրերը շահագործող «Գեոպրոմայնինգ»-ի ակտիվները տեղափոխվել են Էմիրություններ. Hetq.am Եթե նախկինում ընկերությունն իր արտադրանքը՝ ոսկի, արծաթ պարունակող Դորե ձուլակտորներն արտահանում էր հիմնականում Շվեյցարիա, ապա 2020 և 2021թթ․ (2022 և 2023թթ-ի տվյալները դեռևս հասանելի չեն) սկսել է արտանահել նաև ԱՄԷ։
-
Քաղաքականություն 16:43 • 16/11 Անընդունելի ենք համարում ԵԱՀԿ համաժողովում դանիական պատվիրակության հնչեցրած հայտարարությունները․ Ռուսաստանը բողոք է ներկայացրել «Համաժողովում թշնամանքի և ատելության լեզուն սկսեց հնչել նոր եռանդով, հնչեցին Ռուսաստանի ղեկավարությանը «պատժելու» կոչեր, որոնք Դանիայի դեսպանը բացահայտորեն անվանեց «ոգեշնչման աղբյուր»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
-
Քաղաքականություն 18:47 • 16/11 Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
Տնտեսություն
-
16:32 • 15.11.24 ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը
Սպորտ
-
19:59 • 16.11.24 Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ․ Ադելիա Պետրոսյան
Ժամանց
-
17:07 • 15.11.24 Թոմաս Մյուլլերը կնոջն ինքնաթիռ է նվիրել
-
12:49 • 15.11.24 Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը