Շղթայակա ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր. Shamshyan.com
Սեպտեմբերի 18-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։55-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Տորնադո» ակումբի դիմաց, բախվել են BMW X5 մակնիշի 02 AR 007 համարանիշի, Honda մակնիշի 35 NN 725 համարանիշի և Opel մակնիշի 35 DG 832 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։










