Արսենը Ավակովը հայտնել է, որ Կիևում կամուրջը պայթեցնել սպառնացող տղամարդուն վնասազերծել են
Կիևում մետրոյի կայարանի հարևանությամբ գտնվող կամուրջը պայթեցնել սպառնացող տղամարդը հանձնվել է ուժայիններին:
Корреспондент-ի փոխանցմամբ՝ բանակցություններից հետո նրան է մոտեցել զրահապատ ռազմամեքենան, վերջինս բարձացրել է ձեռքերն ու պառկել գետնին: Նրան ձերբակալել են: Ձերբակալության մասին տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
Տեղի հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս նա տեղեկացրել է, որ տղամարդը, որը սպառնում էր պայթյուն իրականացնել, արդեն ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանություն:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ տղամարդը գտնվում է ոգելից խմիչքի կամ թմրամիջոցի ազդեցության տակ:










