Էրեբունի վարչական շրջանում և Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում գազ չի լինի

17:18 • 18.09.19

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 9.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 բազմաբնակարան շենքի 7-ից մինչև 13-րդ մուտքերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն`Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի  գազամատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով՝ զանգահարել 1-04 հեռախոսահամարով: