Ճամայկայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ կայծակի հարվածից 4 ֆուտբոլիստ է տուժել (տեսանյութ)

06:03 • 18.09.19

Ճամայկայում Jamaica College և Wolmer’s Boys թիմերի միջև ընթացող հանդիպման ժամանակ կայծակ է որոտացել` գետնին տապալելով ֆուտբոլիստներից մի քանիսին: Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման ավարտից 6 րոպե առաջ: Այս մասին հայտնում է Zvezda հեռուստաընկերությունը:

Կայծակի հարվածից տուժել է չորս ֆուտբոլիստ: Նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց: Ֆուտբոլիստներից մեկը բողոքել է կրծքավանդակում առկա ցավերից: Ախտորոշվել է սրտի ռիթմի խախտում:

Նշվում է, որ հանդիպման գլխավոր մրցավար Կառլ Թիրելը որոշում է կայացրել դադարեցնել հանդիպումը: Այդ ժամանակ հաշիվը 2:1 էր` հօգուտ Wolmer’s Boys-ի: