Կիևում անհայտ տղամարդը կրակ է բացել՝ սպառնալով պայթեցնել կամուրջը (լուսանկարներ, տեսանյութ)

21:18 • 18.09.19

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անհայտ տղամարդը սպառնում է պայթեցնել կամուրջը, որտեղ մետրոյի կայարան է գտնվում: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ նա սկսել է կրակոցներ հնչեցնել:

«Մենք հատուկ ոստիկանական գործողություններ ենք իրականացնում: Այստեղ են գտնվում բոլոր ծառայությունների ներկայացուցիչները: Ավտոմեքենաների և գնացքների երթևեկությունը կամրջով դադարեցվել է»,- ոստիկանապետին մեջբերում է նրա մամլո քարտուղարը:

Ոստիկանությունը կատարվածը բնութագրում է որպես ահաբեկչության նախապատրաստում:

Ականատեսների խոսքով՝ տղամարդը մեքենայով ժամանել է կամրջի վրա, պայթուցիկ սարքի նմանվող առարկա է դուրս բերել, այնուհետև վերցրել է հրացանն ու կրակ բացել: