Մեքսիկայում մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. կա 3 զոհ, 26 վիրավոր
Մեքսիկայի հարավ-արևելքում մարդատար ավտոբուսը կողաշրջվել է: Վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 26-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է Ren TV-ին` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Նշվում է, որ ավտոբուսը Պուեբլայից ուղևորվում էր Վիլյաերմոսա քաղաք: Տեղի իրավապահ մարմինները պարզում են վթարի պատճառները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










