Պսկովում կամուրջ է փլուզվել. կա վիրավոր
Ռուսաստանի Դաշնության Պսկովի մարզում մասնակի փլուզվել է ավտոմեքենաների համար նախատեսված կամուրջը: Այս մասին հաղորդում է Zvezda հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ միջադեպի ժամանակ կամրջի վրա գտնվող մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել և մեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Սահմանվել է այլընտրանքային ճանապարհ` Իդրիցայով:
Նշվում է, որ փոխմարզպետ Վասիլի Օսիպովին և ճանապարհային կոմիտեի նախագահ Բորիս Ելկինին հանձնարարվել է գնահատել իրավիճակը և կազմակերպել վթարային կամրջի շրջանցման տարբերակները: Տեղի ղեկավարությունը խոստացել է հնարավորինս արագ նախապատրաստել կամրջի վերականգման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:










