Իռլանդիայում սելֆին փրկել է 28-ամյա աղջկա կյանքը
Իռլանդիայում 28-ամյա Ստեֆանի Ֆարնանի կյանքը հաջողվել է փրկել նրա արած սելֆիի շնորհիվ: Այս մասին գրում է The Irish Sun-ը:
Ստեֆանիի հայրն աղջկան գտել էր անգիտակից վիճակում: Ավելի ուշ պարզվել էր, որ նրա մոտ սկսվել է ներգանգուղեղային արյունազեղում և նրա կյանքը փրկելու համար բժիշկների համար շատ կարևոր էր իմանալ, թե երբ է աղջիկը կորցրել գիտակցությունը, քանի որ օգտագործվող դեղամիջոցն օգտակար կարող էր լինել միայն նոպայի սկսվելուց հետո որոշակի ժամանակահատվածում:
Աղջկա եղբայրը նրա հեռախոսում գտել է սելֆի, որն արված է եղել հոր գալուց 14 րոպե առաջ: Բժիշկներն անհրաժեշտ այս ինֆորմացիայի հայթհայթումը մեծ հաջողություն են համարել:
«Իմ բախտը բերել է: Չեմ հիշում, որ այդ առավոտյան ինչ-որ լուսանկարներ եմ արել»,- խոստովանել է Ստեֆանին, որն իրեն բավականաչափ լավ է զգում և նախապատրաստվում է վիրահատության, որը տեղի կունենա առաջիկայում:










