Եկատերինբուրգում հայերի և եզդիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում նախօրեին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել «Таганский ряд» քաղաքային շուկայում, հաղորդում է ural.aif.ru-ն՝ աղբյուրի հղումով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել հայ և եզդի ձեռնարկատերերի միջև:
«Ծագած վեճը վերաճել է ծեծկռտուքի, այնուհետև կիրառվել է տրավմատիկ զենք: Բարեբախտաբար, վեճին մասնակցող կողմերը լուրջ վնասվածքներ չեն հասցրել միմյանց, ոչ ոք չի հոսպիտալացվել»,- գրում է պարբերականը՝ իրազեկ աղբյուրին հղումով:
Նշվում է, որ կողմերից ոչ ոք չի ցանկացել ոստիկանություն դիմել:
Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ տեղի ունեցած կոնֆլիկտում ազգային պատկանելիության ենթատեքստ չկա, այն տեղի է ունեցել գործարար խմբերի տնտեսական շահերի բախման հետևանքով: Աղբյուրը ենթադրում է, որ երկու կողմերի գործարարները խնդիրներ կունենան շուկայի տնօրինության հետ, որոնք դեմ են առևտրի կենտրոնի տարածքում նման բախումներին:










