Թրամփն ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի երկայնքով կառուցվող պատի վրա իր ինքնագիրն է թողել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիա նահանգում ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի երկայնքով կառուցվող պատի վրա իր ստորագրությունն է թողել, գրում է The Hill պարբերականը:
Նախագահ Թրամփը չորեքշաբթի այցելել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի երկայնքով կառուցվող պատի մոտ և պարծեցել իր սահմանած արգելքի արդյունավետությամբ, ինչպես նաև պնդել է, որ փախստականների հոսքը պետք է ամեն կերպ կրճատել:
«Սա, անշուշտ, մեր ազգի համար հրատապություն ներկայացնող հարց է»,-լրագրողներին ասել է Թրամփը:
Պարբերականի տվյալներով՝ Թրամփն ԱՄՆ-ի հարավային սահմանին ունեցած մամուլի ասուլիսից հետո ցանկություն է հայտնել իր ինքնագիրը թողնել այնտեղ:
«Չափազանց տաք է, դիպչելն անհնար է: Այս պատի վրա նույնիսկ ձվածեղ կարելի է պատրաստել»,- պարբերականը մեջբերել է ԱՄՆ նախագահի խոսքերը:
Բացի այդ, Թրամփը Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ, մասնավորապես, սեղմում է սահմանապահ ծառայության զինծառայողների ձեռքը և լուսանկարվում նրանց հետ:
Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ մոտ 3,6 մլրդ դոլար կտրամադրի Մեքսիկայի հետ սահմանին նոր պատնեշների կառուցման համար:
GREAT progress on the Border Wall! pic.twitter.com/TvOYxgsBSv
— Donald J. Trump (@realDonaldTrump) September 19, 2019










