Բլոգերը մահացել է ուղիղ եթերով հեռարձակվող ավտովթարի ժամանակ
Բլոգեր Դանիել Խանը և նրա ընկերները մահացել են ուղիղ եթերում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:
TikTok սոցցանցի աստղը մեքենայով ընթանալիս է եղել ավտոմայրուղով: Նրա հետ մեքենայում եղել են իր ընկերներից երեքը: Նրանք մեծ արագությամբ են ընթացել և բախվել են բեռնատարին, ինչից հետո մեքենան կողաշրջվել է:
Վարորդն ու երեք ուղևորները կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել: Վթարի պահը հայտնվել է Խանի վարած ուղիղ եթերում:
Ոստիկանության տվյալներով՝ վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը: Մեքենայում գտնվող տղաներից երեքը մահացել են տեղում, չորրորդը՝ Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտում: Բժիշկների խոսքով՝ զոհվածները 20-22 տարեկան երիտասարդներ էին:
Խանը հայտնի բլորգեր էր TikTok հարցակում, որտեղ նա մոտ 200 000 հետևորդ ուներ:










