Ավստրալիայում հսկայական կոկորդիլոսը կերել է կարթին ամրացված խայծն ու ձկնորսների որս դարձել (տեսանյութ)

23:41 • 19.09.19

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի ափամերձ ջրերում ձկնորսը պատահաբար կոկորդիլոսի է որսացել: Ականատեսի նկարահանած տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը կարթով որս անում և դժվարանում է այն ձեռքում պահելիս: Վայրկյաններ անց ձկնորսական նավի մոտ ջրի մակերեսին երևում է հսկայական երկկենցաղը:

Ձկնորսները խոստովանել են, որ ուրախությամբ բաց են թողել իրենց որսը, որին պատահաբար էին բռնել, քանի որ վերջինս կերել էր կարթին ամրացված փոքր ձուկը:

Տեսանյութը՝ այստեղ։