Փաշինյանը հայտարարեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների անունները  

11:42 • 19.09.19

Նիկոլ Փաշինյանը այսօր մեկնարկած կառավարության նիստում հայտարարեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների անունները:

«Ես կայացրել եմ որոշում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին (լուսանկարում աջից-Tert.am) ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ, և ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ »,- ասաց  վարչապետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական էր տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, իսկ ոստիկանապետի պաշտոնից ազատված Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։