Իրանական անօդաչուներ, հրթիռների մնացորդներ. Սաուդյան Արաբիան «անվիճելի» ապացուցներ է ներկայացրել իր նավթային օբյեկտների վրա հարձակմանն Իրանի մասնակցության վերաբերյալ (լուսանկարներ, տեսանյութ)

10:33 • 19.09.19

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունն ապացույցներ է ներկայացրել թագավորության արևելքում նավթային օբյեկտների վրա հարձակմանն Իրանի մասնակցության վերաբերյալ, գրում է Daily Mail-ը:

Սաուդյան Արաբիան ցուցադրել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մնացորդներ, որոնք, երկրի հավաստմամբ, օգտագործվել են թագավորության նավթային օբյեկտների վրա հարձակումների ժամանակ: Սաուդյան Արաբիան այդ սարքավորումները բնութագրել է որպես հարձակմանն Իրանի մասնակցության «անվիճելի» ապացույցներ:

Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Թուրքի ալ Մալքին հայտարարել է, որ ընդհանուր առմամբ 25 անօդաչու թռչող սարքերը և հրթիռները, ներառյալ՝ իրանական Delta Wing անօդաչու թռչող սարքերը, օգտագործվել են Աբքայքի նավթավերամշակման գործարանի, ինչպես նաև Խուրայսի նավթային օբյեկտների վրա հարձակման ժամանակ:

Պաշտոնյայի խոսքով՝ յոթ հրթիռները կամ չեմ ընկել թիրախավորված օբյեկտների վրա, կամ չեն պայթել, իսկ մի քանիսի բեկորները դուրս են բերվել անապատից:

«Հարձակումը տեղի է ունեցել հյուսիսից և անժխտելիորեն Իրանի կողմից»,- հայտնել է նա:

Այնուհանդերձ, ինչպես գրում է աղբյուրը, Սաուդյան Արաբիային դեռևս չի հաջողվել տեղորոշել հարձակումների ճշգրիտ վայրը, բայց վստահություն են հայտնել առաջիկա օրերին այդ մասին տեղեկությունների հրապարակման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել երկրի արևելքում գտնվող Saudi Aramco պետական նավթային ընկերության երկու գործարանների վրա, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Զոհերի և տուժածների, ինչպես նաև հասցված վնասի չափի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել: Մինչդեռ, հարձակումը լրջորեն ազդել է երկրի նավթարդյունաբերության ոլորտի վրա և հանգեցրել է արտադրության կրճատման՝ օրական մոտ 5 միլիոն բարելով՝ ներկայիս արտադրության ծավալի գրեթե կեսը:

 

Saudi Arabia has displayed the wreckage of drones and cruise missiles which it says were used in the attack against its oil facilities at the weekend

Defence Ministry spokesman Colonel Turki al-Malki said an examination of the technology shows it could not have ranged its oil facilities from Yemen, as Iran has suggested, and is similar to Iranian weapons used in previous attacks

Al-Malki said a total of 25 drones and cruise missiles were fired during the attack, and analysis of the technology proves they could not have been fired from Yemen

He identified the drones used in Saturday's attack as Iranian Delta Wing unmanned aircraft

Colonel Al-Malki admitted that Saudi Arabia has not yet identified the launch site of the drones and missiles, but said he is 'confident' they will find it

Remains of the missiles which Saudi government says were used to attack an Aramco oil facility, are displayed during a news conference in Riyadh

A Mail Online map showing the estimated range of cruise missiles used against Saudi facilities (bottom left), based on wreckage found in the desert when compared to similar Iranian missiles. Damage to Saudi facilities, right

This photo is believed to show one of the cruise missiles found in the Saudi desert which missed its intended target