Global News հեռուստաալիքը սև գրիմով Ջասթին Թրյուդոյի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

23:02 • 19.09.19

Տեսանյութը, որում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պատկերված է սև գրիմով, հասանելի է դարձել հինգշաբթի՝ կարճ ժամանակ անց այն բանից, երբ տարածվել էր կանադացի վարչապետի նմանօրինակ լուսանկարը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, տեսանյութը տարածել է Global News հեռուստաալիքը: Տեսագրության մեջ, որը, ենթադրաբար, արվել է 1990-ականներին, Թրյուդոն պատկերված է դեմքին և ձեռքերին արված սև գրիմով:

Կառավարության ղեկավարի ներկայացուցիչներն արդեն հաստատել են, որ տեսագրության մեջ պատկերված է Թրյուդոն, սակայն մեկնաբանություններից զերծ են մնացել:  

Հեռուստաալիքը տեղեկացրել է, որ տեսանյութն իրենց ուղարկել են ընդդիմադիր Պահպանողական կուսակցության անդամները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որում 29-ամյա Թրյուդոն ներկայանում է սպիտակ թյուրբանով և «շագանակագույն» դիմահարդարմամբ: Այդ տեսքով Կանադայի ապագա վարչապետն այցելել է մասնավոր դպրոցներից մեկի կողմից կազմակերպված ավարտական երեկոյին, որտեղ դասավանդելիս է եղել 2001 թվականին:

Թրյուդոն երկրում կայանալիք ընտրությունների նախաշեմին ներողություն էր խնդրել այդ լուսանկարի համար: Խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 21-ին: