Ինձ ասաց, որ արձակուրդից վերադառնալուն պես, ուզում է դիմում գրել և ազատվել աշխատանքից. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը՝ տեղակալի հրաժարականի մասին

16:51 • 20.09.19

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը մի քանի օր առաջ խոսել է նույնանուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի հետ և հայտնել, որ ցանկանում է հրաժարական տալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը:

«Տեղակալը հիմա արձակուրդում է: Մոտ 3-4 օր առաջ խոսեցի իր հետ, ասաց, որ արձակուրդից վերադառնալուն պես, ուզում է դիմում գրել և արդեն հոկտեմբերի 1-ին ազատվել աշխատանքից»,- ասաց նա և հավելեց, որ պատճառների մասին դեռ տեղյակ չէ: