Կոլումբիայում սուզանավով տեղափոխվող 8 տոննա կոկաին են առգրավել (տեսանյութ)
Կոլումբիայի ազգային ռազմածովային ուժերը նախօրեին առգրավել են ավելի քան 8 տոննա կոկաին, հաղորդում է Noticias Caracol-ը:
Աղբյուրը հաղորդում է, որ թմրանյութերը գտնվել են սուզանավում՝ Թումակոյի ափերից ոչ հեռու և ուղարկվում էին Կենտրոնական Ամերիկա: Թե ում էր պատկանում բեռը՝ տեղեկություններ չեն հաղորդվում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սա նման կերպ տեղափոխվող թմրանյութերի՝ պատմության մեջ խոշորագույն խմբաքանակն է, որ հաջողվել է կանխել:
Նշվում է նաև, որ տարեսկզբից թմրանյութերով բեռնված նմանատիպ 20 նավ է հայտնաբերվել:










