Ամուլսարի հանքի բացման դեպքում Ջերմուկը որպես հանգստյան գոտի վերանում է. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

21:07 • 20.09.19

Մենք դեմք ենք Ամուլսարի շահագործմանը, որովհետև չկա որևէ հաշվարկ, որը կապացուցեր, որ բոլոր մտահոգությունները, որ բարձրաձայնում են բնապահպանները, որևէ կերպ հնարավոր է կարգավորել: Այս մասին «Հայկական բնապահպանական ճակատ»-ի կազմակերպած՝ ի պաշտպանություն Ամուլսարի երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ չկա որևէ հաշվարկ տնտեսական տեսանկյունից՝ ինչ ռիսկերի կգնանք, եթե Ամուլսարի հանքը բացվի:

«Որովհետև ամբողջ Վայոց Ձորի մարզը, Ջերմուկը՝ որպես հանգստյան գոտի, վերանում են, Ջերմուկի հանքային ջուրը վերացման վտանգի առաջ է կանգնում, և ամբողջ մարզում, որտեղ հիմա մեր խաղողագործության, գինեգործության հիմնական կենտրոնն է՝ Արենին և շրջակա տարածքները, կարող ենք մոռանալ որպես գինու, խաղողի արտադրություն»,-ասաց Գորգիսյանը՝ ընդգծելով, որ առանց բնապահպանական ռիսկերը հաշվարկելու, հետագա հնարավոր վնասները հաշվի առնելու՝ անթույլատրելի է հանքի բացումը:

Մանրամասները՝ տեսանյութում: