Բրիտանացի ռեփերը ելույթ ունենալիս բեմ է բարձրացրել Բորիս Ջոնսոնի «կտրված գլուխը» (տեսանյութ)

18:50 • 20.09.19

Բրիտանացի ռեփեր Թայրոն Ֆրեմփթոնը, որը ելույթ է ունենում Slowthai բեմական անվան ներքո, բեմ է դուրս բերել Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի «կտրված գլուխը»:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, երաժիշտը համերգի ժամանակ համբուրել է «գլուխը» և այն թափահարելով կոպիտ արտահայտություններ արել Ջոնսոնի և երկրում տիրող քաղաքական իրավիճակի մասին: Դրանից հետո երգիչը գետնին է նետել կեղծ գլուխը:  

Ռեփերն այս ներկայացումը ցուցադրել է Մեծ Բրիտանիայի Mercury Prize 2019 գխլավոր երաշտական մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունենալիս: Հանդիսականը միանգամից չի հասկացել, որ գլուխն իրական չէ, սակայն ավելի ուշ շատերը հավանության են արժանացրել արտիստի արարքը:

Բրիտանացի վարչապետը դեռևս որևէ կերպ չի արձագանքել կատարվածին:

Բրիտանացի ռեփերը ելույթ ունենալիս բեմ է բարձրացրել Բորիս Ջոնսոնի «կտրված գլուխը» (տեսանյութ)