Մեքսիկայում մարդկային մարմինների մնացորդներ պարունակող պարկեր են հայտնաբերվել
Մեքսիկայի դատախազության աշխատակիցները մարդկային մարմինների մնացորդներ պարունակող 19 նոր տոպրակներ են հայտնաբերել Խալիսկո նահանգի տարածքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը:
Նշվում է, որ մարդկային մնացորդներով, ինչպես նաև հագուստով տոպրակները հայտնաբերվել են սեպտեմբերի սկզբին գտնված զանգվածային գերեզմանոցից մոտ 300 մետր հեռավորությամբ:
Գաղտնի գերեզմանոցի տարածքում 119 պարկ էր հայտնաբերվել, որոնց մեջ դարձյալ մարդկային մարմնի մասեր էին եղել: Ներկա պահին մասնագետներին հաջողվել է պարզել զոհերից 29-ի ինքնությունը, որոնց թվում երկու կին և 27 տղամարդ են եղել: Զոհվածների ինքնության պարզմանն ուղղված աշխատանքները շարունակվում են:
Մեքսիկայի կառավարության Ազգային հանձնաժողովի վիճակագրական տվյալների համաձայն՝ 2006-ի վերջից մինչև 2019-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել են 3024 հաղտնի գերեզմանոցներ: Խալիսկոն այն նահանգներից է, որտեղ ամենից մեծ թվով են մարդկային մարմիններ հայտնաբերվել:










