Սրանք արդարության վերականգնման կոչեր են, Ջերմուկ և Գնդեվազ համայնքների իրավունքները ոտնահարված են. ի պաշտպանություն Ամուլսարի երթի մասնակից
Սա ոչ բռնի, խաղաղ միջոցառում է, որի ժամանակ հնչում են բռնության, ատելության, խտրականության կոչեր չեն, որի ժամանակ չի օգտագործվելում որևէ բռնի միջոց, և որի ժամանակ հնչեցվում են միայն արդարության վերականգնման կոչեր: Այս մասին «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության կազմակերպած՝ ի պաշտպանություն Ամուլսարի երթի ժամանակ հայտարարեց բնապահպան Աննա Շահնազարյանը:
Վերջինս երթի մասնակիցներին հայտնեց, որ օրվա ընթացքում մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել:
«Ջերմուկ և Գնդեվազ համայնքներում դասադուլ և գործադուլ է հայտարարվել: Այս համայնքների իրավունքներն ուղղակիորեն են ոտնահարված, և նրանք իրավունք ունեն խաղաղ պայքարի բոլոր ճանապարհները օգտագործել և իրենց իրավունքները պաշտպանել: Իրենց միացել են Եղեգնաձորի ուսանողներ, աշակերտներ, որոնք նույնպես դասադուլ են արել, և սա մոլորակի գործադուլների շարժման մի մասն է»,-ասաց բնապահպանը:
Նա տեղեկացրեց, որ մոբիլիզացիա է տեղի ունեցել նաև Կապան քաղաքում: «Կապանում եղած խնդիրները քիչ էին, քաղաքի հենց շեմին ցեմենտի գործարանի աղետաբեր ծրագիր է սկսվել: Շատ կարևոր ուղերձ են իրենք հղել ջերմուկցիներին՝ կավարտի միջոցով ցույց տալով, թե ինչ է լինում, երբ փարթամ բնությամբ և գյուղատնտեսությամբ մի վայրում տեղի է ունենում ոսկու կամ պղնձի արդյունահանում»,-ասաց Աննա Շահնազարյանը:










