Վաշինգտոնում հրաձգություն է տեղի ունեցել. կա 1 զոհ, 5 վիրավոր

09:44 • 20.09.19

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս 5-ը վիրավոր են, հաղորդում է ABC հեռուստաալիքը:

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:

Wusa9-ի հաղորդմամբ՝ բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երկուսը ծանր վիճակում են:

«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ վեց մարդ հրազենային վնասվածքներ է ստացել: Ավելի ուշ նրանցից մեկը մահացել է, մյուս հինգը տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով՝ թեթևից մինչև ծանր»,- հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանության ներկայացուցիչ Սթյուարտ Էմերմանը:

Տուժածների թվում են 4 տղամարդ և 1 կին:

Նրա խոսքով՝ ոստիկանությունը դեռևս չի պարզել հրաձգության պատճառները և դրա պատասխանատուին: