Փրկարարները բռնել են 2 իժ օձ, 1 սահնօձ և 1 անհայտ տեսակի օձ
09:23 • 21.09.19
Սեպտեմբերի 20-21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանում, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 իժ տեսակի օձ, 1 սահնօձ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Placeholder










