Սանկտ Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և դաղստանցիների մասնակցությամբ (տեսանյութ)

22:35 • 21.09.19

Սեպտեմբերի 21-ի գիշերը Սանկտ Պետերբուրգի Ֆրունզենսկի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Հայաստանի և Դաղստանի քաղաքացիների մասնակցությամբ:

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, ծեծկռտուքի մասին ոստիկանությունում հաղորդում է ստացվել առավոտյան հինգին: Մետրոյի կայարանի մոտակայքում 16 մարդ է մասնակցել հավասարազոր կռվին:

Նշվում է, որ ինչ-որ պահի փոխադարձ վիրավորանքները վերաճել են կռվի, որի ընթացքում վիճաբանող կողմերից մեկի անդամներից մեկը սկսել է դանակով սպառնալ:

Հաղորդվում է, որ միջադեպի արդյունքում հինգ մարդ հիվանդանոցում է հայտնվել:

 Տեսանյութը՝ այստեղ: