Լեհաստանի Սեյմի որոշմամբ՝ խանութները չվաճառված ապրանքը թափելու փոխարեն կփոխանցեն աղքատներին
Լեհաստանի Սեյմն օրենք է ընդունել, համաձայն որի խանութները պարտավորված կլինեն չվաճառված ապրանքները տրամադրել սոցիալական կարիքների համար, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնում է Rzeczpospolita-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դա կտարածվի նաև վաճառքի համար ոչ պիտանի և օգտագործման ժամկետը գրեթե ավարտված ապրանքներին:
Առաջին երկու տարում օրենքը տարածվելու է միայն ավելի քան 400 քառակուսի մետր տարածք ունեցող խոշոր խանութների վրա, այնուհետև նորմատիվ ակտը կգործի նաև մանրածախ առևտրի կետերում:
Օրենքը խախտողները կտուգանվեն դուրս նետված յուրաքանչյուր կիլոգրամ ապրանքի համար:
Իշխանություններն առաջարկում են, որ ընկերությունն ինքն ընտրի այն բարեգործական կազմակերպությունը, որին պետք է փոխանցի ապրանքը:










