Բրիտանացին իր աշխատասենյակի պատի մեջ անսովոր մեծ սարդ է հայտնաբերել (տեսանյութ)

07:01 • 21.09.19

Բրիտանացին իր աշխատասենյակի պատի մեջ անսովոր մեծ սարդ է հայտնաբերել: Ուիլթշիր թագավորության բնակիչ Քրիս Բրաունը Daily Mail-ին պատմել է, որ պատին սարդոստայն է նկատել և փորձել է փայտի միջոցով դուրս բերել սարդին պատի միջից, հաղորդում է РИА Новости-ն:

Տեսանյութում երևում է, որ երբ տղամարդը փայտը մոտեցնում է պատի անցքին, մեծ սև սարդը դուրս է գալիս և փորձում է բռնվել փայտից:

Տղամարդն ասել է, որ հետագայում պատի ճեղքվածքի մեջ ևս չորս խոշոր սարդ է հայտնաբերել:

Ըստ աղբյուրի՝ Բրաունի հայտնաբերված սարդը Եվրոպայում Segestriidae ընտանիքի ամենամեծ ներկայացուցիչն է: Դրա թույնը կարող է ցնցումներ, շնչահեղձություն և կաթված առաջացնել: