Անթալիայում ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. կան վիրավորներ
Թուրքիայի Անթալիա նահանգում ռուս զբոսշարջիկներին տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով 15 մարդ վնասվածքներ է ստացել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ գլխավոր հյուպատոսությանը, հյուրանոցից օդանավակայան ուղևորվող զբոսաշրջային ավտոբուսը, որում 22 ռուս քաղաքացի է եղել, կողաշրջվել է: Ուղևորներից 7-ը պատահարից հետո շարունակել են իրենց ճանապարհը դեպի օդակայան, քանի որ բողոքներ չեն ունեցել:
Մյուս 15 ուղևորները հոսպիտալացվել են տարբեր բուժհաստատություններում: Ներկա պահին նրանցից 8-ը դեռևս հիվանդանոցներում են գտնվում: Կատարվածի հանգամանքները պարզվում են:










