Լոռու մարզում բախվել են Volkswagen-ն ու ЗИЛ-ը. վարորդը հոսպիտալացվել է. Shamshyan.com
Սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:25-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են Volkswagen Polo մակնիշի 35 DP 635 համարանիշի և ЗИЛ 4331 մակնիշի 02 Լ 733 համարանիշի մեկ այլ ЗИЛ-ին կցված բեռնատարը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Լոռու մարզի փրկարարները, տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:










