Ռուսաստանում բացվել է Բուդդայի ամենամեծ արձանը Եվրոպայում

21:35 • 22.09.19

ՌԴ կազմում ընդգրված Կալմիկիայի հանրապետությունում բացվել է Եվրոպայում Բուդդայի ամենամեծ արձանը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով կենտրոնական տաճարի մամուլի ծառայությանը:

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել տաճարային համալիրի տարածքում: Արձանի օծմանը մասնակցել են Կալմիկիայի Գերագույն լաման և տաճարի վերակացուն:

Ոսկեգույն ներկով պատված հուշարձանի բարձրությունը կազմում է 12.5 մետր, քաշը՝ 30 տոննա: Այն նախագծելիս հաշվի են առնվել բոլոր հոգևոր կանոնները: Այդպիսով, քանդակում ներկառուցվել են հատուկ լուսավորվող նյութեր, աղոթքի տեքստեր, ինչպես նաև սրբավայրերից բերված մի բուռ հող և թանկարժեք հաբեր, որոնք խորհրդանշում են Բուդդայի մարմինը, խոսքն ու խելքը: Հուշարձանը կառուցվել է հավատավոր բնակիչների միջոցներով: