Չինաստանում բեռնատարը մխրճվել է անցորդների խմբի մեջ.  կա առնվազն 10 զոհ

22:30 • 22.09.19

Չինաստանում Խունան նահանգի շուկաներից մեկում բեռնատարը մխրճվել է անցորդների խմբի մեջ, ինչի հետևանքով 10 մարդ մահացել է:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08:40-ին (երևանյան 04:30): Կատարվածի հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել, 16-ը՝ վիրավորվել են:

Դեպքի վայր են ժամանել բժիշկները, տուժածներին հոսպիտալացրել են: Իրավապահ մարմնի աշխատակիցները ձերբակալել են բեռնատարի վարորդին, ներկա պահին պարզվում են կատարվածի հանգամանքները:  

 

 

 

https://korrespondent.net/world/4142375-v-kytae-hruzovyk-vekhal-v-tolpu-peshekhodov-ne-menee-10-pohybshykh