Եմենի ապստամբ-հուսիթները զգուշացրել են Իրանի կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ նոր հարվածներ հասցնելու մասին․ WSJ
Իրանը պատրաստվում է Սաուդյան Արաբիայում նոր հարվածներ հասցնել, ինչի մասին օտարերկրյա դիվանագետներին տեղեկացրել են Եմենի ապստամբ-հուսիթների որոշ առաջնորդներ, հաղորդում է The Wall Street Journal թերթը:
Պարբերականը գրում է, որ Եմենի հուսիթների առաջնորդների մի մասը «տագնապ է բարձրացրել Իրանի կողմից ճնշման տակ հայտնվելուց հետո, որոնք պահանջում են հուսիթներին պլանավորված հարվածներում իրենց մասնակցությունը ունենալ»։
Եվ չնայած հուսիթների հայտարարությունները Արևմուտքում թերահավատորեն են ընդունվում, «այս տեղեկությունը ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան ստացել են հուսիթների անմիջական աղբյուրներից», որի կապակցությամբ Սաուդյան Արաբիան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները։
Պարբերականը հաղորդում է, որ հուսիթների ներկայացուցիչ Մոհամեդ Աբդուլ Սալամը հերքել է՝ օտարերկրյա դիվանագետներին հնարավոր իրանական հարձակումների վերաբերյալ նախազգուշացումների հաղորդումը։
Դրա հետ մեկտեղ հրատարակությունը տեղեկատվության արտահոսքի հնարավորությունը բացատրում է նրանով, որ հուսիթների ղեկավարությունում հակասություններ են առաջացել Իրանի վերաբերյալ, որոնցից շատերը վստահ չէ Իրանին ապավինելու հարցում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի գիշերը Սաուդյան Արաբիայի նավթային ընկերություններից մեկը՝ Saudi Aramco-ն հրթռային հարձակման էր ենթարկվել։ Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի ապստամբ-հուսիթները, սակայն ԱՄՆ-ը կասկածի տակ է դնում նրանց ներգրավվածությունը և հարձակումների մեջ մեղադրում է Թեհրանին, վերջինը հերքում է այդ մեղադրանքները:










