Եթովպիայում կանխվել է ահաբեկչությունների շարք. կան ձերբակալվածներ

01:41 • 22.09.19

Եթովպիայի կառավարությունը կանխել է խոշոր ահաբեկչությունների շարքը` ձերբակալելով «Իսլամական պետություն» և «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման անդամների: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

«Ահաբեկչական խմբավորումը նախապատրաստում էր հարձակումներ իրականացնել հյուրանոցների և Ադիս Աբեբայում գտնվող մի շարք շինությունների վրա, ինչպես նաև ահաբեկչություն էր նախատեսվում այն վայրերում, որոնցում պետք է անցկացվեն կրոնական տոներ»,- գրված է Եթովպիայի Ազգային հետախուզության և անվտանգության ծառայության հաղորդագրությունում:

Ձերբակալություններն իրականացվել են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի հարավում: Ձերբակալվածների թիվը չի նշվում: