Հոնկոնգի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար
Հոնկոնգի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հակակառավարական ցույցերը ցրելու համար:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, կիրակի հակակառավարական ցույցի մասնակիցները հարձակում են գործել խանութների և առևտրային կենտրոնների դեմ, որոնք, նրանց կարծիքով, պաշտպանում են Պեկինի կենտրոնական իշխանությունների դիրքորոշումը:
Առևտրի կենտրոնի ներսում ցույց իրականացնելիս հոնկոնգցիները կենդանի շղթա են կազմել և ոտքի տակ տվել Չինաստանի պետական դրոշը, որից հետո այն տեղադրել են աղբամանն ու նետել գետը:
Ցուցարարներն առևտրի կենտրոնի մոտ արգելապատնեշներ են կանգնեցրել և այրել: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ինչին ի պատասխան ցուցարարները սկսել են աղյուսներ և «Մոլոտովի կոկտեյլներ» նետել ոստիկանների ուղղությամբ:










