Չինաստանի դրոշն այրելու մեղադրանքով Հոնկոնգում ձերբակալվել է 13-ամյա ցուցարար
Հոնկոնգի ոստիկանությունը Չինաստանի դրոշն այրելու մեղադրանքով սեպտեմբերի 22-ին ձերբակալել է 13-ամյա ցուցարարի: Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Այս մասին հայտնում է RTHK-ն:
Քաղաքում շարունակվում են բողոքի ցույցերը: Նախ մարդիկ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով չընդունել արտահանձնման մասին օրենքը, որի համաձայն Հոնկոնգի բնակիչները, որոնք քրեական հետապնդման են ենթարկվում Չինաստանում, կարող են արտահանձնվել ասիական երկրի մայրցամաքային հատված:
Հոնկոնգի իշխանությունները չեղարկել են օրենքի ընդունումը: Այնուամենայնիվ, ցուցարարներն ընդլայնել են իրենց պահանջները՝ բարեփոխումների կոչ անելով և պահանջելով հետաքննել ոստիկանության գործողությունները:










