ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանում «Եհովայի վկաների» 6 անդամի դատապարտելու կապակցությամբ

03:14 • 22.09.19

ԱՄՆ-ին անհանգստացրել է Սարատովի դատարանի որոշումը, որը «Եհովայի վկաներ» կազմակերպության 6 անդամի դատապարտել է ազատազրկման: Այս մասին գրված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում: Հայտնում է TACC գործակալությունը:

«Խորապես մտահոգված ենք Սարատովի դատարանի՝ «Եհովայի վկաներ» կազմակերպության վեց անդամին բանտարկելու որոշումից՝ իրենց «խաղաղ կրոնական գործունեության» համար: Կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին հարգել իրենց քաղաքացիների կրոնի ազատության իրավունքը և դադարել կեղծ մեղադրանքներ առաջադրել «Եհովայի վկաներին»` ծայրահեղականության համար»,- գրված է հայտարարությունում:

Ուրբաթ Սարատովի դատարանը կազմակերպության վեց անդամի դատապարտել է` ատելության կամ թշնամանքի հրահրման, ինչպես նաև մարդկային արժանապատվության նվաստացման մեղադրանքով: