Կիևում հայրն սպանել է 16-ամյա աղջկան` իրեն նկատողություն անելու համար

02:03 • 22.09.19

Կիևում տղամարդն սպանել է սեփական դտսերը` իրեն նկատողություն անելու համար: Այս մասին հայտնում է «Известия»-ն:

Նշվում է, որ 16-ամյա աղջկա դին գտել է նրա տատիկը: Ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը տուն է վերադարձել ոչ սթափ վիճակում, ինչը դուր չի եկել աղջկան և նա նկատողություն է արել հորը` սպառնալով հեռանալ տանից: Դրանից հետո տղամարդը կապել է դստերը, խեղդել, ապա հանգիստ գնացել է քնելու:

Շտապօգնության բժիշկները ոչինչ անել չեն կարողացել և միայն արձանագրել են աղջկա մահը: Տղամարդը ձերբակալված է: