Ճապոնիայում փոթորկի հետևանքով շուրջ 19 մարդ տուժել է

05:31 • 22.09.19

Ճապոնիայում «Տապա» փոթորկի հետևանքով Օկինավայում տուժել է շուրջ 19 մարդ: Այս մասին հայտնում է NHK-ն:

Ճապոնական ավիաընկերություններն ստիպված են եղել հետաձգել 302 թռիչք: Փոթորիկն սպառնում է նաև Կուսյու կղզուն:

Փոթորկի հետևանքով Օկինավայում վնասվել են էլեկտրական հաղորդակցության լարերը, շուրջ 1800 տուն հոսանքազրկվել է: Նշվում է, որ փոթորիկը Կուսյու կզղուն կհասնի այսօր երեկոյան: