Թրամփը սկսել է ավելի շատ շփվել լրագրողների հետ և գրառումներ կատարել Twitter-ում․ հետազոտություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականին սկսել է ավելի հաճախ գրառումներ կատարել Twitter-ում, ինչպես նաև լրագրողների հետ երկարատև զրույցներ վարել, քան անցյալ տարի, գրում է CNN-ը։
Ըստ Թրամփի գրառումներին հետևող Factbo.se կայքի՝ ԱՄՆ առաջնորդը միջին հաշվով շաբաթական 83 թվիթերյան գրառում է անում, ինչը 43 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Բացի այդ, Թրամփը սկսել է լրագրողների հետ ավելի երկար շփվել։ Անցյալ տարի նա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է միջինը 7 րոպե և 5 վայրկյան, իսկ 2019 թվականին լրագրողների հետ զրույցի տևողությունը հասել է 12 րոպե 37 վայրկյանի:
Ինչպես նշում է CNN-ը, Թրամփի ակտիվությունը կապված է այն բանի հետ, որ նա «ազատվել է այն խորհրդականներից, որոնք փորձում էին զսպել նրա պոռթկումները»:










