ՌԴ ՔԿ-ն հայտնել է շանսոնյե Միխայիլ Կրուգին սպանած անձի անունը (տեսանյութ)
Ռուսական շանսոնի հեղինակ-կատարող Միխայիլ Կրուգին (իրական ազգանունը` Վորոբյով) սպանել է «Տվերյան գայլեր» ավազակախմբի անդամ Դմիտրիյ Վեսելովը, գրում է РИА Новости-ն` հղում անելով Քննչական կոմիտեի հայտարարությանը:
Միխայիլ Կրուգը սպանվել է Տվերում գտնվող իր տանը 2002 թվականի հունիսի 30-ի գիշերը: Երգչից բացի` տանը գտնվել են նաև նրա կինը, կնոջ մայրը և երեխաները:
Ըստ ավազակախմբի մեկ այլ անդամ Ալեքսանդր Ագեևի, որը նույնպես եղել է երգչի տանը, իրենք ընդամենը ցանկացել են գողություն անել: Ըստ նրա՝ Կրուգը և ընտանիքի անդամները պետք է որ տանը չլինեին կողոպուտի ժամանակ, սակայն անսպասելիորեն վերադարձել են: Երկու հանցագործները բարձրացել են առանձնատան երրորդ հարկ և սկսել են ծեծի ենթարկել շանսոնյեի կնոջ մորը: Կնոջ ճիչը լսելով` սենյակ է շտապել երգիչը` կնոջ հետ, ինչից հետո էլ հանցագործները կրակ են բացել և սպանել շանսոնյեին:
2003 թվականին երգչին սպանած Վեսելովը սպանվել է ավազակախմբի մեկ այլ անդամի` Ալեքսանդր Օսիպովի կողմից:
Ավազակախմբի անդամի ցուցմունքները՝










